ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Իրանը պատրաստ է նավթի շուկայի շուրջ բանակցել Սաուդյան Արաբիայի հետ

Իրանը պատրաստ է նավթի շուկայի շուրջ բանակցել Սաուդյան Արաբիայի հետ
10.02.2016 | 13:25

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի միջազգային շուկայում իրավիճակը։ «Մենք աջակցում ենք երկխոսության և համագործակցության ցանկացած տարբերակի՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցի որոշ երկրներ հայտարարել են տնտեսական շահի հասնելու փորձերի մասին՝ աջակցելով նավթի գների նվազմանը։ Նախարարը նշել է, թե «այն, ինչին նրանք ցանկանում են հասնել, ամենևին էլ հանուն տնտեսական շահի չէ»։ «Քաղաքական ուժեղ կամքի առկայության դեպքում նավթի գինը կհավասարակշռվի մեկ շաբաթում»,- ասել է Զանգանեն։ Նախարարի խոսքով՝ նավթ արտադրողներից ոչ մեկը հիացած չէ հումքի ներկայիս գներից, քանի որ հեռանկարում կվնասի մատակարարներին։

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ